User loginEarthquakes |
Հոդվածներ, Գրքեր, ԱնվտանգությունՃանաչենք մեր շենքերը, որտեղ ապրում ենքԱյս խորագրի տակ ներկայացնոմ ենք Սպիտակի երկրաշարժից առաջ կառուցված մի քանի տիպի շենքերը, որոնք այս կամ այն չափով վնասվեցին կամ քանդվեցին աղետի գոտում, և որոնցից շատ կան կառուցված ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության այլ քաղաքներում: Նպատակն է, որ մեր բնակիչները ճանաչեն իրենց ապրած շենքերը և իրենց գործողություններով չվնասեն դրանց, ընդհակառակը, օգնեն, որ դրանք լավ պահպանվեն: Որոշ տեղեկությունններ այդ շենքերի մասին բերված են կայքում տեղադրված մեր հոդվածում՝ «Սպիտակի երկրաշարժի դասերը և աղետի գոտու վերականգնման խնդիրները», որ մենք գրել ենք երկրաշարժի հետևանքների ուսումնասիրության հիման վրա 1989 թ. սեպտեմբերին : Ավելի մանրամասն տեղեկություններ պահվում են մեր արխիվում, որ մենք կարող ենք տրամադրել բոլոր նրանց, որոնք անտարբեր չեն իրենց ապրած շենքերի ճակատագրի նկատմամբ :
categories [ ]
Գրականություն
(Մոդուլային ուսումնական ձեռնարկ)
categories [ ]
Սպիտակի երկրաշարժի դասերը և աղետի գոտու վերականգնման խնդիրները
Նախաբան
20-րդ դարի վերջին, իսկ ավելի ճշգրիտ 1988 թվականին, Հայաստանի բնակչությունը և ամբողջ հայ ժողովուրդը երկու մեծ ցնցում ապրեցին: Դրանցից առաջինը ղարաբաղյան շարժումն էր, որը վերաճեց Արցախի ազատագրական պատերազմի և ավարտվեց հայ ժողովրդի հաղթանակով: Չնայած մարդկային և նյութական մեծ կորուստներին, այսօր Արցախը անկախ է և Մայր Հայաստանի հետ միասին նոր կյանք է կառուցում: Երկրորդը Սպիտակի երկրաշարժն էր, որը իր երկու` իրար հաջորդող հզոր ցնցումներով Հայաստանի Խորհրդային Հանրապետության մի զգալի հատվածը՝ 700 հազարից ավել բնակչությամբ, մի քանի վայրկյանում վերածեց աղետի գոտու: Բնական աղետից մարդկային ու նյութական կորուստները շատ ավելին եղան, քան արցախյան ազատամարտի 6 տարիներին, իսկ հետևանքները ավելի ծանր, որոնք լիովին դեռ հաղթահարված չեն, թեև 20 տարի է անցել 1988 թ. դեկտեմբերի 7-ից հետո: |